Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԹՎԵՐ 14:40 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եվ վաղ առավոտյան բարձրացան լեռան գագաթը և ասացին. «Այո՛, մեղանչեցինք, սակայն այժմ պատրաստ ենք բարձրանալու այն տեղը, որ Տերն ասաց»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Վաղ առավոտյան նրանք բարձրացան լեռնային շրջանի բարձրադիր տեղերը՝ ասելով. «Ահա մենք. եկե՛ք վեր կենանք գնանք այն տեղը, որի մասին ասաց Տերը, որովհետև մեղք գործեցինք»։

Տես գլուխը



ԹՎԵՐ 14:40
8 Խաչաձեւ Հղումներ  

Բայց արեգակի տակ եղած բոլոր բաների մեջ ամենավատն այն է, որ բոլորին էլ նույն դիպվածն է վիճակված։ Քանզի մարդկանց որդիների սրտերը լցվել են չարությամբ, և նրանց ամբողջ կյանքի ընթացքում հոգսն է նրանց սրտերում, որից հետո արդեն իրենք էլ պիտի մեռնեն։


Իսկ այն անձը, որ գիտակից կերպով մեղանչի, բնիկ լինի թե եկվոր, եթե Աստծուն բարկացնի, այդ անձը թող վերանա իր ժողովրդի միջից,


Բաղաամն ասաց Տիրոջ հրեշտակին. «Մեղանչեցի, որովհետև չգիտեի, որ դու էիր ճանապարհս փակողը։ Արդ, եթե քեզ ցանկալի չէ գնալս, կվերադառնամ»։


Այն բանից հետո, երբ տանտերը մտնի և դուռը փակի, դուք, դրսում կանգնած, կսկսեք դուռը բախել և ասել. “Տե՛ր, տե՛ր, բա՛ց մեզ համար”։ Իսկ նա պատասխանելով կասի ձեզ. “Չգիտեմ, թե որտեղից եք”։


Այն ժամանակ դուք պատասխան տվեցիք ինձ՝ ասելով. “Մեղանչեցինք Տիրոջ՝ մեր Աստծու առջև։ Արդ, ելնենք ու պատերազմ տանք, ինչպես պատվիրեց մեզ Տերը՝ մեր Աստվածը”։ Եվ յուրաքանչյուրդ, վերցնելով ձեր պատերազմելու զենքը, հավաքվեցիք ու սկսեցիք բարձրանալ լեռը։


Ես խոսեցի ձեզ հետ, բայց դուք չլսեցիք ինձ և անտեսեցիք Տիրոջ խոսքերը, չսաստվեցիք և սկսեցիք բարձրանալ լեռը։