ԹՎԵՐ 14:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ Մովսեսն ասաց Տիրոջը. «Այժմ եգիպտացիներն իմացան, որ դու քո մեծ ուժով այս ժողովրդին հանեցիր իրենց միջից, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մովսեսն ասաց Տիրոջը. «Այն ժամանակ եգիպտացիները կլսեն (որովհետև դու քո զորությամբ այս ժողովրդին հանեցիր նրանց միջից) |
Տերն ինձ ասում է. «Եթե Մովսեսն ու Սամուելն իմ դիմաց կանգնեն, ես հոգով այդ ժողովրդի հետ չեմ լինի. այդ ժողովրդին հեռո՛ւ վանիր ինձնից, թող հեռանա։
Եվ դա արեցի, որպեսզի իմ անունը երբեք չպղծվի այն ազգերի առաջ, որոնց միջից և որոնց առջև նրանց դուրս բերեցի։
Բայց դա արեցի, որպեսզի իմ անունը երբեք չպղծվի այն ազգերի առաջ, որոնց մեջ էին գտնվում նրանք։ Այնտեղ նրանց հայտնվեցի՝ եգիպտացիների երկրից նրանց դուրս բերելու համար։
եթե չլիներ թշնամիների զայրույթը. չլինի թե հակառակորդները երկար ապրեն ու ասեն. “Ոչ թե Տերն արեց այս ամենը, այլ մեր բարձր ձեռքերը”։
Տերն իր մեծ անվան համար իր ժողովրդին չի լքի, քանի որ Տերը բարեհաճությամբ է ձեզ իր ժողովուրդը դարձրել։