Այն ժամանակ Դավիթն ասաց. «Ոչ ոք իրավունք չունի վերցնելու Աստծու տապանակը, բացի ղևտացիներից, որովհետև նրանց է Տերն ընտրել իր տապանակը կրելու և նրա առաջ հավիտյան ծառայելու համար»։
ԹՎԵՐ 10:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ապա շարժվեցին Կահաթի որդիները, որոնք պետք է փոխադրեին սրբությունները, և մինչև նրանց հասնելը մյուսները պետք է կանգնեցնեին խորանը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ապա մեկնեցին Կահաթի որդիները, որոնք տանում էին սրբարանը. մինչև նրանց գալը կանգնեցնում էին վրանը։ |
Այն ժամանակ Դավիթն ասաց. «Ոչ ոք իրավունք չունի վերցնելու Աստծու տապանակը, բացի ղևտացիներից, որովհետև նրանց է Տերն ընտրել իր տապանակը կրելու և նրա առաջ հավիտյան ծառայելու համար»։
Սրանք են Ղևիի քսան տարեկան և ավելի բարձր տարիք ունեցող որդիները՝ ըստ իրենց ազգատոհմերի, իրենց տոհմերի իշխանները՝ համաձայն իրենց մարդահամարի, անունների թվի և անձերի, որոնք սպասավորության գործն էին կատարում Տիրոջ տանը։
Մեկնելիս խորանը թող ղևտացիներն իջեցնեն, բանակելիս խորանը թող ղևտացիները կանգնեցնեն։ Կողմնակի մեկը, որ մերձենա դրան, թող մեռնի։
Այնուհետև պիտի շարժվի Վկայության խորանը և ղևտացիների խումբը՝ բանակների մեջտեղում. ինչպես որ բանակում են, այնպես էլ թող գնան՝ յուրաքանչյուրն ըստ իր կարգի՝ միմյանց հետևից։
Կահաթի որդիներին նա ոչինչ չտվեց, որովհետև նրանց պարտականությունը սրբազան սպասքն իրենց ուսերի վրա կրելն էր։