Տերը բարկացավ Օզայի վրա և նրա հանդգնության համար հարվածեց նրան այնտեղ, ու նա մեռավ այնտեղ՝ Տիրոջ տապանակի մոտ, Աստծու առջև։
ԹՎԵՐ 1:51 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մեկնելիս խորանը թող ղևտացիներն իջեցնեն, բանակելիս խորանը թող ղևտացիները կանգնեցնեն։ Կողմնակի մեկը, որ մերձենա դրան, թող մեռնի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Վրանը տեղափոխելիս ղևտացիներն այն իջեցնեն, իսկ վրանը հանգրվանելիս ղևտացիներն այն կանգնեցնեն։ Դրան մոտեցող օտարականը պիտի մեռցվի։ |
Տերը բարկացավ Օզայի վրա և նրա հանդգնության համար հարվածեց նրան այնտեղ, ու նա մեռավ այնտեղ՝ Տիրոջ տապանակի մոտ, Աստծու առջև։
որպեսզի Իսրայելի որդիներին հիշեցնի, որ Ահարոնից չսերած որևէ օտար մարդ խունկ դնելու համար չմոտենա Տիրոջը, որպեսզի նրա հետ էլ չպատահի այն, ինչ պատահեց Կորխի ու նրան հարած ամբոխի հետ։ Այդ էր Տերը հայտնել Մովսեսի միջոցով։
Իսրայելի որդիներն այլևս չպետք է մերձենան Վկայության խորանին, որպեսզի չմեղանչեն և չմեռնեն։
Նրանք թող սպասավորեն քեզ և կատարեն Վկայության խորանի հանդեպ իրենց պարտականությունները, բայց իմ սուրբ սպասքին ու զոհասեղանին չպետք է մերձենան, որպեսզի և՛ նրանք, և՛ դուք չմեռնեք։
Նրանք պիտի միանան քեզ, որ կատարեն Վկայության խորանի հանդեպ իրենց պարտականություններն ըստ խորանի բոլոր ծառայությունների։ Ոչ մի կողմնակի մարդ քեզ չպիտի մոտենա։
իսկ դու և քեզ հետ՝ քո որդիները պահպանե՛ք ձեր քահանայությունը, արե՛ք զոհասեղանին վերաբերող բոլոր գործերը, ինչպես նաև վարագույրի հետևում գտնվողներինը. այս են քահանայական ձեր պարտականությունները, իսկ կողմնակի մարդը, եթե մոտենա, կմեռնի»։
Ահարոնին ու նրա որդիներին կհանձնես Վկայության խորանի՝ ինչպես զոհասեղանին, այնպես էլ վարագույրից ներս կատարվելիք ծիսական պարտականությունները։ Եթե օտար մեկը մոտենա նրան, թող մեռնի»։
Վկայության խորանի դիմաց՝ արևելյան կողմում, թող բանակեն Մովսեսն ու Ահարոնը և նրա որդիները։ Իսրայելի որդիների փոխարեն նրանք են ստանձնելու սրբարանի ծառայությունը։ Եթե օտար մեկը մոտենա նրան, թող մեռնի։
Բեթսամյուսացիներից Հեքոնեի որդիները, սակայն, չուրախացան, որ տեսել են Տիրոջ Ուխտի տապանակը։ Տերը նրանցից հիսուն հազար յոթանասուն մարդ կոտորեց։ Ժողովուրդը սգաց, քանի որ Տերը ժողովրդին մեծամեծ հարվածներ հասցրեց։