Իսկ այն ազգերն ու թագավորները, որոնք քեզ չեն ծառայելու, կորչելու են. ազգերը բոլորովին պիտի կործանվեն։
ԶԱՔԱՐԻԱ 14:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ եթե եգիպտացիների ազգը չելնի ու չգա, ապա նրանց դեմ կլինեն այն հարվածները, որոնցով Տերը կհարվածի բոլոր այն ազգերին, որ չեն ելնի Տաղավարահարաց տոնը կատարելու։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ եթե Եգիպտոսի ազգատոհմը չելնի ու չգա, նրանց պիտի հասնի այն հարվածը, որով Տերը պիտի հարվածի այն ազգերին, որոնք չգնացին, որպեսզի տոնեին տաղավարների տոնը։ |
Իսկ այն ազգերն ու թագավորները, որոնք քեզ չեն ծառայելու, կորչելու են. ազգերը բոլորովին պիտի կործանվեն։
Եվ այնպես պիտի լինի, որ ամսից ամիս ու շաբաթից շաբաթ յուրաքանչյուր անձ պիտի գա Երուսաղեմում իմ առաջ երկրպագելու,- ասում է Տերը։-
«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Յոթերորդ ամսի տասնհինգերորդ օրը ի պատիվ Տիրոջը յոթ օր պիտի նշեք Տաղավարահարաց տոնը։
Եվ սրանք կլինեն այն հարվածները, որոնցով Տերը կհարվածի բոլոր ազգերին, որ զորաժողով արեցին Երուսաղեմի դեմ. նրանց մարմինները կհալվեն, մինչ իրենց ոտքերի վրա կանգնած լինեն, նրանց աչքերը կծորեն իրենց ակնակապիճներից, և նրանց լեզուները կհալվեն իրենց բերաններում։
Եվ սրանք կլինեն հարվածները ձիերի, ջորիների, ուղտերի, էշերի և ամեն մի անասունի դեմ, որ կլինեն այդ բանակների մեջ՝ ըստ նույն հարվածների։
Նույնը կլինի եգիպտացիների մեղքերի համար և բոլոր ազգերի մեղքերի համար, որ չեն ելնի Տաղավարահարաց տոնը կատարելու։