Եվ սրանք կլինեն այն հարվածները, որոնցով Տերը կհարվածի բոլոր ազգերին, որ զորաժողով արեցին Երուսաղեմի դեմ. նրանց մարմինները կհալվեն, մինչ իրենց ոտքերի վրա կանգնած լինեն, նրանց աչքերը կծորեն իրենց ակնակապիճներից, և նրանց լեզուները կհալվեն իրենց բերաններում։
Եվ եթե եգիպտացիների ազգը չելնի ու չգա, ապա նրանց դեմ կլինեն այն հարվածները, որոնցով Տերը կհարվածի բոլոր այն ազգերին, որ չեն ելնի Տաղավարահարաց տոնը կատարելու։