Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Եփեսացիներին 6:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

խաղաղության Ավետարանը քարոզելու պատրաստակամությամբ ձեր ոտքերին ամրացնելով։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

և ձեր ոտքերին պատրաստակամությունն իբրև կոշիկ հագած՝ խաղաղության Ավետարանը քարոզելու համար։

Տես գլուխը



Եփեսացիներին 6:15
8 Խաչաձեւ Հղումներ  

Ի՞նչ եք տեսնում սուլամացու վրա, որ դեպի մեզ է գալիս բանակների գնդերի պես։ Ինչպե՜ս կոշիկներով գեղեցկացավ քայլվածքը քո, դո՛ւստր Ամինադաբի։ Քո ազդրերը նման են ճարտար վարպետի ընդելուզած ուլունքների։


Լեռների վրա ի՜նչ գեղեցիկ են ոտքերը նրա, ով խաղաղության լուրն է ավետում, ով բարության ավետիսն է բերում և քո փրկության մասին հայտնում՝ Սիոնին ասելով. «Քեզ վրա թագավորելու է Աստված»։


Տերը՝ Աստված է իմ զորությունը. իմ ոտքերն ամբողջովին կուղղի և ինձ կհանի բարձունքները՝ իր երգով հաղթելու»։


այլ հողաթափներ հագնեն։ «Ավելորդ պարեգոտ,- ասում էր,- մի՛ վերցրեք»։


Հայրն իր ծառաներին ասաց. “Անմիջապես բերե՛ք լավագույն պատմուճանը և հագցրե՛ք նրան, մատին մատանի՛ դրեք, իսկ ոտքերին՝ կոշիկներ.


կամ ինչպե՞ս կքարոզեին, եթե չառաքվեցին։ Ինչպես որ գրված է. «Որքա՜ն գեղեցիկ են ոտքերն ավետարանիչների, որ խաղաղության ու բարության ավետիսն են տալիս» (հմմտ. Ես. 52.7)։


Նրա կոշիկները երկաթից ու պղնձից թող լինեն։ Քո զորությունը քո բոլոր օրերի չափ թող լինի։