Եփեսացիներին 3:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ուստի աղաչում եմ, որ չընկճվեք ձեզ համար մեր կրած նեղությունների պատճառով. սրանք մեր փառքն են։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Արդ աղաչում եմ, որ չվհատվեք ձեզ համար կրած իմ նեղությունների պատճառով, որոնք ձեր փառքն են։ |
աշակերտածների սրտերը ամրացնելով և հորդորելով, որ հաստատուն մնան հավատի մեջ։ Եվ ասում էին. «Բազում նեղություններ կրելո՛վ մենք պետք է մտնենք Աստծու արքայությունը»։
Քանի որ եթե նեղություն ենք կրում, ձեր մխիթարության և փրկության համար է, և եթե մխիթարվում ենք, ձեր մխիթարության համար է, որն օգնում է համբերությամբ կրելու այն նույն չարչարանքները, որ մենք ենք կրում։
և ասի նրանց. “Լսե՛ք, Իսրայե՛լ, ահավասիկ դուք այսօր պատերազմի եք ելնում ձեր թշնամիների դեմ։ Ձեր սրտերը թող չթուլանան, մի՛ վախեցեք, մի՛ զարհուրեք ու նրանց առջևից մի՛ նահանջեք,
Եվ հիմա ուրախ եմ չարչարանքներիս մեջ ձեզ համար և մարմնիս մեջ ամբողջացնում եմ Քրիստոսի նեղությունների պակասն ի նպաստ նրա մարմնի, որ եկեղեցին է։