Դու եղար լքված ու ատելի, և ոչ ոք չկար, որ օգներ քեզ, ես քեզ կդարձնեմ հավիտենական ուրախություն, ցնծություն՝ սերնդից սերունդ։
Եփեսացիներին 2:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որպեսզի գալիք բոլոր ժամանակներում ցույց տա իր շնորհի անչափելի առատությունը Քրիստոս Հիսուսով մեր հանդեպ ունեցած իր բարությամբ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ որպեսզի գալիք դարերում հավիտյան ցույց տա իր շնորհի գերազանց մեծությունը Քրիստոս Հիսուսով մեր հանդեպ ունեցած քաղցրությամբ։ |
Դու եղար լքված ու ատելի, և ոչ ոք չկար, որ օգներ քեզ, ես քեզ կդարձնեմ հավիտենական ուրախություն, ցնծություն՝ սերնդից սերունդ։
Թե՞ արհամարհում ես նրա անսահման բարությունը, ներողամտությունն ու համբերությունը. չգիտե՞ս, որ Աստծու բարությունը քեզ ապաշխարության է տանում։
Նրանով փրկություն ունենք իր արյան միջոցով, մեղքերի թողություն՝ համաձայն իր շնորհի առատության,
Այս խորհուրդն Աստված մարդկության նախորդ սերունդներին ցույց չտվեց, ինչպես այժմ հայտնեց իր սրբերին՝ առաքյալներին ու մարգարեներին, Սուրբ Հոգու միջոցով,
որպեսզի փառավորվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը ձեզնով, և դուք՝ նրանով՝ մեր Աստծու և Տեր Հիսուս Քրիստոսի շնորհի համաձայն։
Նրանց հայտնվեց նաև, որ ոչ թե իրենց, այլ մեզ էին ծառայում այդ պատգամները, որոնք այժմ պատմում են ձեզ նրանց միջոցով և ավետարանվում երկնքից ուղարկված Սուրբ Հոգով։ Հրեշտակները կցանկանային գոնե աղոտ կերպով տեսնել այդ։