Կահաթի որդիներն են Ամրամը, Իսահառը, Քեբրոնն ու Ոզիելը։ Կահաթն ապրեց հարյուր երեսուներեք տարի։
Եբրայեցիներին 7:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա անհայր, անմայր էր, առանց ազգաբանության. ո՛չ օրերի սկիզբ ուներ և ո՛չ կյանքի վախճան. նմանվելով Աստծու Որդուն՝ նա կա ու մնում է մշտնջենապես քահանա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա անհայր, անմայր է, առանց ազգաբանության. ո՛չ օրերի սկիզբ ունի և ո՛չ կյանքի վերջ, այլ Աստծու Որդու նման մնում է մշտնջենական քահանա։ |
Կահաթի որդիներն են Ամրամը, Իսահառը, Քեբրոնն ու Ոզիելը։ Կահաթն ապրեց հարյուր երեսուներեք տարի։
և երկրորդ տարվա երկրորդ ամսի առաջին օրը հավաքելով ողջ ժողովրդին՝ հաշվառեցին ըստ ցեղերի, ըստ նահապետական տների, անուն առ անուն, մեկ առ մեկ քսան տարեկան և ավելի բարձր տարիք ունեցող արական սեռի բոլոր մարդկանց։
Այդ ժամանակ փորձիչը, մոտենալով նրան, ասաց. «Եթե Աստծու որդին ես, ասա՛, որ այս քարերը հաց դառնան»։
Հետևաբար, ունենք երկինքներով անցած մի մեծ Քահանայապետ՝ Հիսուսին՝ Աստծու Որդուն, ուստի ամուր պահենք մեր դավանած հավատը։
Քանզի այս Մելքիսեդեկը թագավոր էր Սաղեմի, բարձրյալ Աստծու քահանա, որ Աբրահամին ընդառաջ ելավ, երբ նա վերադառնում էր թագավորների կոտորածից, և օրհնեց նրան։
Աբրահամն ամեն ինչից տասանորդներ տվեց նրան։ Մելքիսեդեկ նախ թարգմանվում է՝ արդարության թագավոր, ապա՝ թագավոր Սաղեմի, այսինքն՝ թագավոր խաղաղության։
Իսկ նրանց ազգատոհմից չհամարվածը տասանորդ վերցրեց Աբրահամից և օրհնեց նրան, ով ընդունել էր խոստումը։