Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Եբրայեցիներին 7:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Իսկ սա, հավիտենական լինելու պատճառով, ունի անանց քահանայություն։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Բայց սա հավիտենական մնալու պատճառով անանց քահանայություն ունի։

Տես գլուխը



Եբրայեցիներին 7:24
9 Խաչաձեւ Հղումներ  

Ժողովուրդը նրան պատասխանեց. «Օրենքից լսել ենք, թե Քրիստոսը հավիտյան պիտի մնա, իսկ դու ինչպե՞ս ես ասում, թե Մարդու Որդին պետք է բարձրանա. ո՞վ է այդ Մարդու Որդին»։


Գիտենք, որ Քրիստոսը մեռելներից հարություն առավ և այլևս չի մեռնի, և մահը նրան այլևս չի տիրի։


նրանցն են նահապետները, ըստ մարմնի նրանցից է նաև Քրիստոսը, որ բոլորից վեր, հավիտյանս օրհնյալ Աստված է։ Ամեն։


Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան։


Օրենքը քահանայապետներ է կարգում տկարություններով պատած մարդկանց, իսկ երդման խոսքը, որ Օրենքից հետո է գալիս, կարգում է Որդուն, որ հավիտյան կատարյալ է։


ես եմ կյանքը, ես եմ, որ մեռա, և ահավասիկ կենդանի եմ հավիտյանս հավիտենից. ամեն։ Եվ ունեմ մահվան ու դժոխքի բանալիները։


Ես ինձ համար հավատարիմ մի քահանա մեջտեղ պիտի հանեմ, որ կատարի այն ամենը, ինչ կա իմ մտքում և հոգում։ Նրա սերունդը հաստատուն պիտի պահեմ, որ միշտ իմ օծյալի առջև ծառայի։