Եվ ես Աստծու շնորհը չեմ անտեսում, որովհետև եթե արդարությունն Օրենքից է գալիս, ապա Քրիստոսն իզուր մեռավ։
Եբրայեցիներին 7:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ արդ, եթե կատարելությունը ղևտացիների քահանայության միջոցով էր լինում (քանի որ ժողովուրդը նրանով էր Օրենքը ստացել), ի՞նչ կարիք կար այլևս, որ մեկ այլ քահանա երևան գար, ըստ Մելքիսեդեկի կարգի, եթե չասենք՝ ըստ Ահարոնի կարգի, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եթե կատարելությունը ղևտացիների քահանայության միջոցով էր (որովհետև ժողովուրդը նրա վրա հիմնվելով օրենքն ընդունեց), էլ ի՞նչ կարիք կա, որ Մելքիսեդեկի կարգով մի ուրիշ քահանա հանդես գա Ահարոնի կարգի փոխարեն, |
Եվ ես Աստծու շնորհը չեմ անտեսում, որովհետև եթե արդարությունն Օրենքից է գալիս, ապա Քրիստոսն իզուր մեռավ։
Մենք էլ նույնպես, մինչ հոգևոր առումով անչափահաս էինք, բնության տարերային ուժերին էինք ենթարկվում ու ծառայում։
Իսկ այժմ, երբ ճանաչեցիք Աստծուն, մանավանդ Աստծու կողմից էլ ճանաչվեցիք, ինչպե՞ս եք վերադառնում տկար ու խեղճ տարերային ուժերին, որոնց ծառան եք ուզում նորից ձեզ դարձնել։
Ինչպես որ մի ուրիշ տեղ էլ ասում է. «Դու հավիտյան քահանա ես, ըստ Մելքիսեդեկի կարգի» (Սաղ. 109(110).4)։
ուր մեր նախակարապետը՝ Հիսուսը, մտավ մեզ համար՝ լինելով հավիտենական Քահանայապետ՝ ըստ Մելքիսեդեկի կարգի։
Եվ նա, ում մասին այսպես է ասվում, պատկանում էր այլ ցեղի, որից ոչ ոք երբեք զոհասեղանի ծառայության մասնակից չեղավ։
բայց սա՝ երդումով, նրա՛ ձեռքով, ով ասաց նրան. «Երդվեց Տերը և էլ չի զղջա. դու հավիտյան քահանա ես» (Սաղ. 109(110).4))։
Այս ամենն այսպես էր դասավորված. քահանաները միշտ առաջին խորանն էին մտնում՝ պաշտամունք կատարելու,