Եբրայեցիներին 2:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ահա թե ինչու նա հրեշտակներին օգնելու համար երբեք ձեռք չմեկնեց, այլ Աբրահամի սերնդին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ քանի որ հրեշտակներին բնավ չի օգնում, այլ Աբրահամի սերնդին։ |
Թլփատությունն օգտակար է, եթե Օրենքը պահես, իսկ եթե հանցավոր ես Օրենքի դեմ, քո թլփատությունը կվերածվի անթլփատության։
Աբրահամին ու նրա շառավղին տրվեցին խոստումներ։ Սուրբ Գիրքը չի ասում՝ «նրա շառավիղներին», որ կվերաբերեր շատերին, այլ խոսքը մեկի մասին է՝ «Եվ քո շառավղին» (Ծնն. 12.7), այսինքն՝ Քրիստոսին։
Քանի որ նրանք, որ մի փոքր ժամանակով են, ըստ իրենց կամեցողության են խրատում, իսկ Նա՝ մեր օգտի համար, որպեսզի հաղորդակից լինենք նրա սրբությանը։
Ուստի պետք էր, որ նա ամեն ինչով եղբայրներին նմանվեր, որպեսզի լիներ ողորմած և հավատարիմ քահանայապետ Աստծու առաջ իր ծառայության մեջ՝ քավելու ժողովրդի մեղքերը.
Արդարև, մարդիկ երդվում են նրանով, ով մեծ է իրենցից, և նրանց մեջ եղած ամեն հակառակության վերջնական վճիռը երդումն է։