Եբրայեցիներին 13:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հիշե՛ք բանտարկյալներին, որպես թե դուք բանտարկված լինեք նրանց հետ. հիշե՛ք նաև չարչարվածներին, քանի որ դուք էլ մարմնավոր եք։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հիշե՛ք բանտարկյալներին, որպես թե դուք էլ նրանց հետ կապվածներ լինեք, և չարչարվողներին, քանի որ դուք էլ մարմնավոր եք։ |
օտարական էի, և ինձ չհյուրընկալեցիք, մերկ էի, և ինձ չհագցրիք, հիվանդ էի ու բանտում, և ինձ չայցելեցիք”։
Հարյուրապետին հրամայեց Պողոսին պահել, բայց որոշ ազատություն տալ, և նրա յուրայիններից ոչ ոքի չարգելել նրան ծառայելու։
Հաջորդ օրն իջանք Սիդովն։ Եվ Հուլիոսը, Պողոսի հանդեպ մարդասիրություն ցուցաբերելով, նրան թույլատրեց գնալ բարեկամների մոտ՝ խնամք ստանալու։
Եվ եթե մի անդամ ցավ է զգում, նրա հետ ցավ են զգում բոլոր անդամները, իսկ եթե մի անդամ փառավորվում է, նրա հետ ուրախանում են բոլոր անդամները։
Արդ, ես՝ Տիրոջ համար բանտարկյալս, աղաչում եմ ձեզ, որ ապրեք այնպես, ինչպես վայել է այն կոչմանը, որին Աստված ձեզ կոչեց,
Քանզի և՛ բանտարկվածներին կարեկից եղաք, և՛ ձեր ունեցվածքի հափշտակումն ուրախությամբ ընդունեցիք, քանի որ գիտեիք, թե ձեզ համար լավագույն հարստություն ունեք երկնքում, որտեղ այն միշտ մնում է։
քարկոծվեցին, սղոցվեցին, փորձության ենթարկվեցին, սրով սպանվելով՝ մեռան, թափառեցին՝ ոչխարների և այծերի մորթիներով ծածկված. ապրեցին կարիքի մեջ, նեղության մեջ, չարչարանքների մեջ