Եբրայեցիներին 11:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հավատո՛վ Ենոքը փոխադրվեց երկինք, որպեսզի մահ չճաշակի, և նա ոչ մի տեղ չգտնվեց, քանի որ Աստված նրան տարել էր։ Եվ նախքան նրա տարվելը վկայություն էր տրվել, որ հաճելի էր Աստծուն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հավատով Ենովքը փոխադրվեց երկինք, որ մահ չտեսնի, և ոչ մի տեղ չգտնվեց, որովհետև նրան Աստված փոխադրեց։ Եվ նրա փոխադրվելուց առաջ վկայվել էր, որ նա Աստծուն հաճելի էր։ |
Մինչ նրանք քայլում էին, մի հրեղեն կառք ու հրեղեն երիվարներ երևացին, նրանց միմյանցից բաժանեցին, և Եղիան պտտահողմի մեջ դեպի երկինք վերացավ։
Արքան հրաման տվեց արքայորդի Հերեմիելին, Եսրիելի որդի Սարեային և Աբդիելի որդի Սեմեղիային, որ բռնեն Բարուք ատենադպրին և Երեմիա մարգարեին, սակայն սրանք հեռացան ու թաքնվեցին։
Այլ, ինչպես որ Աստված մեզ ընտրեց՝ վստահելու Ավետարանը, այնպես էլ քարոզում ենք՝ հաճելի լինելու ոչ թե մարդկանց, այլ Աստծուն, որ քննում է մեր սրտերը։
Բայց առանց հավատի անհնար է հաճելի լինել Աստծուն, քանի որ նա, ով մոտենում է Աստծուն, պետք է հավատա, որ Աստված կա և վարձահատույց է լինում նրանց, ովքեր փնտրում են իրեն։
Բայց տեսնում ենք փառքով և պատվով պսակված Հիսուսին, որ հրեշտակներից մի փոքր ցածր էր դասվել մահվան չարչարանքները հանձն առնելու պատճառով, որպեսզի Աստծու շնորհով բոլորի համար մահը ճաշակի.
և ինչ էլ հայցենք, կստանանք նրանից, որովհետև պահում ենք նրա պատվիրանները և նրան հաճելի բաներ անում։
Նրանց մասին մարգարեացել է նաև Ենովքը՝ յոթերորդը Ադամից սկսած, և ասել. «Ահավասի՛կ եկավ Տերը բյուրավոր սուրբ հրեշտակներով՝