Եբրայեցիներին 10:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այդ կամքով էլ մենք սրբվեցինք Հիսուս Քրիստոսի մարմնի մեկընդմիշտ պատարագումով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այդ կամքով է, որ մենք սրբվեցինք Հիսուս Քրիստոսի մարմնի միանգամյա ընծայաբերումով։ |
Ես եմ կենդանի հացը, որ երկնքից է իջել. եթե մեկն այս հացից ուտի, հավիտյան կապրի, և այն հացը, որ ես կտամ, իմ մարմինն է, որը ես տալու եմ աշխարհի կյանքի համար»։
Որովհետև դուք նրա շնորհիվ եք Քրիստոս Հիսուսի մեջ, որ Աստծու կողմից մեզ համար դարձավ իմաստություն, արդարություն, սրբություն և փրկություն,
Եվ ձեզնից ոմանք այդպիսին էին։ Բայց մեղքերից լվացվեցիք, բայց սրբագործվեցիք, բայց արդարացվեցիք մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով և մեր Աստծու Հոգով։
և շարժվե՛ք սիրով, այնպես, ինչպես Քրիստոսը սիրեց մեզ և մեզ համար իրեն ընծա և զոհ մատուցեց Աստծուն՝ որպես անուշահոտություն։
Իսկ Հիսուսը միայն մե՛կ պատարագ մատուցեց մեղքերի համար և մշտնջենապես նստեց Աստծու աջ կողմում
Իսկ որչա՜փ ավելի խիստ պատժի արժանի պիտի համարեք նրան, ով ոտնահարել է Աստծու Որդուն և անմաքուր համարել նոր ուխտի արյունը, որով մաքրվել է ինքը և անարգել շնորհի Հոգին։
Դրա համար Քրիստոսը, երբ աշխարհ մտավ, ասաց. «Զոհեր և պատարագներ չցանկացար, այլ ինձ մարմին դարձրիր։
Քանզի նա, որ սրբացնում է, և նրանք, որ սրբացվում են, բոլորն էլ մեկից են. ահա թե ինչու ամոթ չի համարում եղբայրներ անվանել նրանց
Արդ, որովհետև զավակները հաղորդակից եղան արյան և մարմնին, ինքն էլ մարդկային բնությամբ մասնակից եղավ նրանց, որպեսզի իր մահով կործանի նրան, որ մահվան իշխանություն ուներ, այսինքն՝ սատանային,
Նա էր, որ մարմնի մեջ եղած իր օրերում աղոթքներ և պաղատանքներ էր մատուցում ուժգին գոչումով և արտասուքներով նրան, ով կարող էր փրկել իրեն մահվանից։ Եվ լսելի եղավ իր բարեպաշտության համար։
որը, ինչպես այլ քահանայապետներ, պետք չունի ամեն օր նախ իր մեղքերի համար զոհեր մատուցելու և ապա՝ ժողովրդի մեղքերի համար։ Իսկ Քրիստոսը մեկ անգամ ընդմիշտ կատարեց այդ բանը, քանի որ ինքն իրե՛ն պատարագ մատուցեց։
ո՛չ էլ նոխազների և զվարակների արյունով, այլ մեկ անգամ իր իսկ արյամբ մտավ սրբարան՝ հավիտենական փրկություն ապահովելով։
որչա՜փ ևս առավել արյունը Քրիստոսի, որ հավիտենական Հոգու միջոցով ինքն իրեն որպես անարատ պատարագ մատուցեց Աստծուն, կմաքրի ձեր խիղճը մահացու գործերից, որպեսզի ծառայեք կենդանի Աստծուն։
այլապես նա բազում անգամ պետք է չարչարվեր աշխարհի սկզբից ի վեր։ Բայց այժմ՝ դարերի վախճանին, նա մեկ անգամ հայտնվեց՝ իր անձի պատարագումով մեղքը ջնջելու համար։
նույնպես և Քրիստոսը մեկ անգամ որպես պատարագ մատուցվեց՝ շատերի մեղքերը վերացնելու համար. իսկ երկրորդ անգամ, առանց մեղքի, պիտի հայտնվի նրանց, որոնք սպասում են իրեն՝ հավատով փրկվելու համար։
Նա մեր մեղքերն իր մարմնով բարձրացրեց խաչափայտի վրա, որպեսզի մենք, զերծ լինելով մեղքերից, արդարության կենակից լինենք. նրա վերքերով բժշկվեցիք դուք։
Որովհետև Քրիստոսը մեկընդմիշտ չարչարվեց մեր մեղքերի համար, մի Արդար՝ անարդարների համար, որպեսզի մեզ Աստծուն մոտեցնի. թեև նա մարմնով մեռավ, Հոգին, սակայն, նրան կենդանի պահեց,