Ինչպե՜ս պոռնիկ դարձավ հավատարիմ Սիոն քաղաքը, որը լի էր ողջամտությամբ, որտեղ արդարությունն էր բնակվում, իսկ այժմ՝ մարդասպանները։
ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 4:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ինչպե՜ս խամրեց ոսկին, գունաթափվեց սպիտակ արծաթը, նրանց թանկագին քարերը հալվեցին ու ցրիվ եկան իրենց ճանապարհների խաչմերուկներում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ինչպե՜ս է խամրել ոսկին, փոխվել է մաքուր ոսկին. բոլոր փողոցների գլխին են թափված սրբարանի քարերը։ |
Ինչպե՜ս պոռնիկ դարձավ հավատարիմ Սիոն քաղաքը, որը լի էր ողջամտությամբ, որտեղ արդարությունն էր բնակվում, իսկ այժմ՝ մարդասպանները։
Արդ, ինչպե՞ս երկնքից ընկավ Արուսյակը, որ ծագում էր առավոտյան. նա, որ տիրում էր բոլոր ազգերին, ընկավ գետնին ու խորտակվեց։
կրակի մատնեց Տիրոջ տունը և արքունի ապարանքները, քաղաքի բոլոր տներն ու բոլոր մեծամեծ պալատները հրով այրեց,
Վե՛ր կաց խոստովանության գիշերը, քո պահեցողության սկզբին, քո սիրտը, ինչպես ջուր, թափի՛ր Տիրոջ առաջ, ձեռքդ վե՛ր կարկառիր քո մանուկների հոգիների համար, որոնք սովամահ էին լինում քո երթևեկության բոլոր ճանապարհներին։
«Մարդո՛ւ որդի, ահա Իսրայելի տունն ինձ համար դարձավ խառնակված մի բան, ինչպես հալոցում խառնվում են պղինձն ու երկաթը, անագը, կապարն ու արծաթը։
Սամարիան կդարձնեմ որպես հյուղակ ագարակի մրգապահների համար և որպես տնկի այգու համար, խորխորատի մեջ կկործանեմ նրա քարերը և նրա հիմքերը կմերկացնեմ։
Հիսուսը դիմեց նրանց և ասաց. «Տեսնո՞ւմ եք այդ ամենը. ճշմարիտ եմ ասում ձեզ, այդտեղ քարը քարի վրա չպիտի մնա, որ չքանդված չլինի»։
Հիսուսը նրան պատասխան տվեց և ասաց. «Տեսնո՞ւմ ես այդ բոլոր շինությունները. ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այդտեղ քարը քարի վրա չպիտի թողնվի, ամբողջը պիտի քանդվի»։