ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 3:43 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այցի եկար ցասումով ու բարկությամբ և հալածեցիր մեզ, կոտորեցիր ու չխնայեցիր. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քեզ բարկությամբ ծածկեցիր ու մեզ հալածեցիր, սպանեցիր ու չխնայեցիր։ |
Տերն ինչ խոսել էր՝ արեց, կատարեց իր ասածները, ինչ պատվիրել էր հին օրերում. քանդեց ու չխնայեց, քո թշնամիներին քեզ վրա ծիծաղել տվեց և բարձրացրեց քեզ նեղողների եղջյուրը։
Ծերն ու տղան միասին վախճանվեցին ճանապարհների գլխին, կույսն ու երիտասարդը քշվեցին գերության. քո բարկության օրը սրի քաշեցիր, կոտորեցիր, մորթեցիր, կերակուր դարձրիր ու չխնայեցիր։
ու թեև ասացի, թե պիտի կանչեմ ու աղաղակեմ, սակայն նա փակել ու կապանք է դրել, որ աղոթքներս իրեն չհասնեն։
Աչքս քեզ չի խնայելու, ոչ էլ ողորմելու եմ, որովհետև ըստ քո բռնած ճանապարհի հատուցել եմ տալու քեզ, և քո կուռքերը քո մեջ են մնալու։ Պիտի իմանաս, որ ես եմ Տերը, որ հարվածում եմ քեզ։
Ես էլ դրանց հետ բարկությամբ եմ վարվելու. աչքս չի խնայելու, և ոչ էլ ողորմելու եմ։ Ականջիս գոռան էլ, նրանց չեմ լսելու»։
Արդ, աչքս չի խնայելու, և ոչ էլ ողորմելու եմ, այլ ըստ իրենց բռնած ճանապարհի էլ իրենց գլխին եմ բերելու»։