Իսկ երբ լրանա յոթանասուն տարին, վրեժխնդիր կլինեմ բաբելացիների արքայից և այդ ազգից՝ իրենց անօրենությունների համար,- ասում է Տերը,- ինչպես և քաղդեացիների երկրից. նրանց հավիտենապես կանհետացնեմ։
ԵՐԵՄԻԱ 51:62 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ կասես. “Տե՛ր, դու խոսեցիր այս վայրի մասին, որ բնաջնջես սա, որ այստեղ այլևս բնակիչ չմնա՝ մարդուց մինչև անասուն, որ հավիտյան ամայություն լինի”։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ և ասա՛. “Ո՛վ Տեր, դու խոսեցիր այս տեղի մասին, որ ավերես այն, որ նրա մեջ բնակվող չլինի՝ ո՛չ մարդ, ո՛չ անասուն, որ սա պետք է հավիտենական ամայի դառնա”։ |
Իսկ երբ լրանա յոթանասուն տարին, վրեժխնդիր կլինեմ բաբելացիների արքայից և այդ ազգից՝ իրենց անօրենությունների համար,- ասում է Տերը,- ինչպես և քաղդեացիների երկրից. նրանց հավիտենապես կանհետացնեմ։
ահա ես կուղարկեմ, կվերցնեմ հյուսիսի բոլոր ազգերին,- ասում է Տերը,- նաև բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքային՝ իմ ծառային, և նրանց կբերեմ այդ երկրի վրա, դրա բնակիչների վրա, այն բոլոր ազգերի վրա, որ դրա շուրջն են, կբնաջնջեմ դրանց, կմատնեմ ավարի ու ապականության, ծաղրանքի ու հավիտենական նախատինքի։
Այսպես է ասում Զորությունների Տերը. «Մարդ ու անասունից զուրկ այդ ավերակ վայրում և դրա բոլոր քաղաքներում դարձյալ պիտի լինեն հովվական իջևաններ ու ոչխարների հոտերի մակաղատեղիներ։
Ձեր մայրը խիստ ամոթահար եղավ, մայրը, որ բարության մեջ էր։ Ահա ազգերի մեջ հետինը եղավ, դարձավ ավերված, անջուր և անապատ։
Տիրոջ բարկության պատճառով նա բնակելի չպիտի լինի, այլ ամբողջովին ապականության պիտի վերածվի, և յուրաքանչյուր ոք, ով անցնի Բաբելոնով, պիտի վշտանա ու սուլի նրա բոլոր աղետների համար։
Արդարև, հյուսիսից նրա վրա հարձակվեց մի ազգ, որը նրա երկիրն ավերակ պիտի դարձնի, և ոչ ոք չպիտի բնակվի այնտեղ՝ մարդուց մինչև անասուն, որովհետև բոլորը պիտի քանդվեն ու գնան»։
Բաբելոնը բլուրների պիտի վերածվի, վիշապների բնակավայրի, ավերածության ու ծաղրանքի, բնակելի չպիտի լինի։
Նրա քաղաքները դարձան ավեր, անջուր երկիր ու անապատ, որտեղ ոչ ոք չի բնակվելու, որտեղ մարդու որդին կանգ չի առնելու։
Քեզ հավիտենապես ավերակ եմ դարձնելու, և քո քաղաքներն այլևս չեն վերաշինվելու։ Եվ կիմանաս, որ ես եմ Տերը։