Երեկոյան դեմ սուգ պիտի անեն, առավոտը չբացված՝ այլևս գոյություն չեն ունենալու։ Այս է ձեր ավարառուների և ձեր ունեցվածքը կողոպտողների բաժինն ու ժառանգությունը։
ԵՐԵՄԻԱ 49:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ես կործանեցի Եսավին և նրա թաքստյան տեղերը հայտնի դարձրի. այլևս նրանք չեն կարող թաքնվել։ Նրա զավակը կորստյան մատնվեց իր եղբոր և դրացու ձեռքով. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սակայն ես ամբողջովին մերկացրի Եսավին, բացահայտեցի նրա թաքնվելու տեղերը, և նա չի կարող թաքնվել. կործանվեցին նրա սերունդը, նրա եղբայրները և նրա հարևանները, և նա չկա։ |
Երեկոյան դեմ սուգ պիտի անեն, առավոտը չբացված՝ այլևս գոյություն չեն ունենալու։ Այս է ձեր ավարառուների և ձեր ունեցվածքը կողոպտողների բաժինն ու ժառանգությունը։
Ես քեզ կտամ խավարի մեջ պահվող գանձերը և քեզ համար կբացեմ աներևույթ հարստությունները, որպեսզի իմանաս, որ ես եմ Տերը՝ Աստված։ Քեզ կանչում եմ քո անունով, ո՜վ Իսրայելի Աստված։
Եթե մարդը թաքնվի թաքստոցում, մի՞թե ես նրան չեմ տեսնի,- ասում է Տերը։ Մի՞թե երկինքն ու երկիրը ես չեմ լցնում,- ասում է Տերը։
Քո անօրենությունները պիտի վերջ գտնեն, Սիո՛ն, և դու այլևս չպիտի պատժվես. բայց քեզ, ո՛վ Եդովմի դուստր, քո մեղքերի համար Տերն այցելելու եկավ՝ հայտնի դարձնելով քո բոլոր ամբարշտությունները։