ԵՐԵՄԻԱ 48:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Լսեցի Մովաբի գոռոզության մասին, քանզի նա խիստ գոռոզացավ իր վեսությամբ, խրոխտությամբ ու ամբարտավանությամբ, մեծամիտ դարձավ նա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մենք լսել ենք Մովաբի ամբարտավանության մասին. նա հույժ ամբարտավան է. նրա հոխորտանքի և նրա ամբարտավանության, նրա գոռոզության և նրա բարձրամտության մասին։ |
Տիրոջից երկյուղը անիրավություն ատելն է, Ինչպես նաև ատելը թշնամությունը, հպարտությունը և չարի ճանապարհները։
Չարիքի համար, ամբարիշտների մեղքերի համար վճիռ պիտի արձակեմ համայն աշխարհին, պիտի կործանեմ անիրավների հպարտությունը, պիտի խոնարհեցնեմ ամբարտավանների մեծամտությունը։
Լսեցինք Մովաբի ամբարտավանության մասին, քանզի նա խիստ հպարտացել էր, գոռոզացել ու ոխակալ դարձել. քո ամբարտավանությունը ես վերացրի քեզնից, բայց ոչ այնպես, ինչպես քո կախարդությունը,
որովհետև նա, ով ինքն իրեն բարձրացնում է, պիտի խոնարհվի, և նա, ով ինքն իրեն խոնարհեցնում է, պիտի բարձրանա»։
Այլ է՛լ ավելի շնորհ է տալիս, որի համար ասում է. «Տերն ամբարտավաններին հակառակ է, բայց խոնարհներին շնորհ է տալիս» (Առկ. 3.34)։