ու ասա՛. “Տերը՝ Աստված, այսպես է ասում. ահա ես քո դեմ եմ, փարավո՛ն, եգիպտացիների արքա՛, օ՜ մեծ վիշապ, որ նստում ես գետերի միջև, որ ասում ես՝ “Իմն են այս գետերը, և ես եմ սրանց ստեղծել”։
ԵՐԵՄԻԱ 46:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եգիպտոսի ջրերը գետի պես հորդել են, գետի պես ալեկոծված են նրա ջրերը, և ասում է. “Ես կելնեմ ու կծածկեմ երկիրը, կկործանեմ քաղաքներն ու նրանց բնակիչներին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եգիպտոսը բարձրանում է Նեղոսի պես և գետերի պես, որոնց ջրերը ալեկոծվում են։ Ասում է. “Ես կբարձրանամ, կծածկեմ երկիրը, կկործանեմ քաղաքները և նրանց բնակիչներին։ |
ու ասա՛. “Տերը՝ Աստված, այսպես է ասում. ահա ես քո դեմ եմ, փարավո՛ն, եգիպտացիների արքա՛, օ՜ մեծ վիշապ, որ նստում ես գետերի միջև, որ ասում ես՝ “Իմն են այս գետերը, և ես եմ սրանց ստեղծել”։
«Մարդո՛ւ որդի, ողբա՛ փարավոնի՝ եգիպտացիների արքայի վրա ու նրան ասա՛. “Առյուծացար ազգերի մեջ և վիշապի նմանվեցիր ծովում։ Մարտնչում էիր քո գետերի դեմ, սմբակի տակ պղտորում էիր ջրերը, ոտնակոխ էիր անում քո գետերը”։
Դրա համար երկիրը կխռովվի, նրա բոլոր բնակիչները սուգ կանեն, և կելնի նրա վախճանը գետի նման և կիջնի եգիպտացիների գետի պես»։