ԵՐԵՄԻԱ 41:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այնտեղ տասը մարդ կար, որոնք Իսմայելին ասացին. «Մեզ մի՛ սպանիր, որովհետև մենք դաշտում գանձեր ունենք՝ ցորեն ու գարի, մեղր ու յուղ»։ Նա զիջեց, ընկերների միջից միայն նրանց չսպանեց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ տասը մարդ գտնվեց նրանց մեջ, որ Իսմայելին ասացին. «Մեզ մի՛ սպանիր, մենք դաշտում ցորենի, գարու, յուղի և մեղրի գաղտնի շտեմարաններ ունենք»։ Եվ նա թողեց ու նրանց չսպանեց իրենց եղբայրների հետ։ |
Ես քեզ կտամ խավարի մեջ պահվող գանձերը և քեզ համար կբացեմ աներևույթ հարստությունները, որպեսզի իմանաս, որ ես եմ Տերը՝ Աստված։ Քեզ կանչում եմ քո անունով, ո՜վ Իսրայելի Աստված։
Իսկ ջրհորը, որի մեջ Իսմայելը լցրել էր այն բոլոր մարդկանց դիակները, որոնց կոտորել էր Գոդողիայի պատճառով, մեծ ջրհոր էր, որը Իսրայելի Բաասա արքայի վախից շինել էր Ասա արքան. Նաթանի որդի Իսմայելն այն լցրեց սպանվածներով։
Ի՞նչ օգուտ կունենա մարդ, եթե ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը վնասի։ Կամ մարդ ի՞նչ փրկագին կարող է տալ իր կյանքի դիմաց։
Դրա համար ասում եմ ձեզ. մի՛ մտահոգվեք ձեր կյանքի համար, թե ի՛նչ պիտի ուտեք կամ ի՛նչ պիտի խմեք, ոչ էլ մտահոգվեք ձեր մարմնի համար, թե ի՛նչ պիտի հագնեք։ Չէ՞ որ կյանքն ավելին է, քան կերակուրը, և մարմինն ավելին է, քան հագուստը։