Երկիրը աներևույթ էր ու անպատրաստ. խավար էր տիրում անհունի վրա, և Աստծու հոգին շրջում էր ջրերի վրա։
ԵՐԵՄԻԱ 4:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նայեցի երկրին. ամայի էր, ոչինչ չկար, նայեցի դեպի երկինք, և չկար նրա լույսը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նայեցի երկրին, և ահա ամայի ու անձև էր, և երկնքին, ու նրա լույսը չկար։ |
Երկիրը աներևույթ էր ու անպատրաստ. խավար էր տիրում անհունի վրա, և Աստծու հոգին շրջում էր ջրերի վրա։
Արդարև, երկնքի աստղերը Հայկի [𝕸 և Ο΄ Օրիոնի] համաստեղության և երկնային բոլոր լուսատուների հետ միասին լույս չեն տալու, արեգակն իր ծագման պահին պիտի խավարի, լուսինն էլ իր լույսը չպիտի տա։
Այն օրը աղաղակ պիտի բարձրացնեն նրանց վրա, ինչպես ալեծուփ ծովի ձայնը։ Պիտի նայեն դեպի վեր՝ երկնքին, և դեպի վար՝ երկրին, բայց ահա նրանց տագնապին ի պատասխան դաժան խավար է լինելու։
Երուսաղեմը գերության եմ մատնելու և այն տալու եմ վիշապներին՝ բնակության համար, իսկ Հուդայի քաղաքներն ավերածության եմ ենթարկելու, որպեսզի բնակիչներ չլինեն»։
Նրա առջև երկիրը կխռովվի, և երկինքը կշարժվի, արեգակն ու լուսինը կխավարեն, և աստղերը կթաքցնեն իրենց լույսը։
«Եվ կլինի այն օրը,- ասում է Տեր Տերը,- որ արեգակը մայր կմտնի միջօրեին, և երկրի վրա լույսը կխավարի ցերեկով։
«Նեղության այդ օրերից անմիջապես հետո արեգակը կխավարի, լուսինն իր լույսը չի տա, աստղերը երկնքից կընկնեն, և երկնային զորությունները կսասանվեն։
Տեսա նաև մի մեծ, սպիտակ գահ և նրան, ով նստել էր դրա վրա. նրա երեսից երկինք ու երկիր երկյուղ կրեցին ու փախան և թաքնվելու տեղ անգամ չգտան։