ԵՐԵՄԻԱ 37:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Անգամ եթե ձեզ հետ կռվող քաղդեացիների ամբողջ զորքը կոտորեք, այն վիրավորները, որոնք մնալու են նրանցից, ամեն կողմից պիտի ելնեն ու հրով այրեն այս քաղաքը»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տերն այսպես է ասում. “Ձեզ մի՛ խաբեք՝ ասելով. "Քաղդեացիներն անշուշտ հեռանալու են մեզնից". որովհետև նրանք չեն հեռանալու։ |
Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Թող ձեզ չհրապուրեն ձեր սուտ մարգարեները, որոնք ձեր մեջ են, նաև ձեր գուշակները, ուշք մի՛ դարձրեք ձեր տեսիլքներին, որ դուք տեսնում եք,
Քո սրտի հպարտությունը քեզ բարձրացրեց՝ բնակվելու ժայռերի փոսերում, բարձրացնելու իր բնակավայրը և ասելու իր սրտում. “Ո՞վ ինձ գետին կիջեցնի”»։
Ոչ ոք թող ձեզ դատարկ խոսքերով չխաբի, որովհետև այս բաների համար է Աստծու բարկությունը գալիս անհնազանդ մարդկանց վրա։
Թող ոչ ոք ձեզ չխաբի և ոչ մի ձևով, որովհետև Տիրոջ օրը չի գալու, եթե նախ ապստամբությունը չգա, և չհայտնվի անօրենության մարդը՝ կորստյան որդին,