Սեդեկիան քսանմեկ տարեկան էր, երբ դարձավ թագավոր, և տասնմեկ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունը Ամատել էր։ Նա լեբնացի Երեմիայի դուստրն էր։
ԵՐԵՄԻԱ 27:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այս է Տիրոջ խոսքը՝ ասված Երեմիային Հուդայի արքա Հովսիայի որդի Հովակիմի թագավորության սկզբում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հուդայի թագավոր Հովսիայի որդի Սեդեկիայի թագավորության սկզբում Տիրոջ կողմից Երեմիային այս խոսքը հասավ՝ ասելով. |
Սեդեկիան քսանմեկ տարեկան էր, երբ դարձավ թագավոր, և տասնմեկ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունը Ամատել էր։ Նա լեբնացի Երեմիայի դուստրն էր։
Այս բոլոր բաները մեկ առ մեկ հայտնեցի նաև Հուդայի արքա Սեդեկիային՝ ասելով. «Ձեր պարանոցները դրե՛ք բաբելացիների արքայի լծի տակ, ծառայե՛ք նրան ու նրա ազգին, որպեսզի ապրեք։
Դրանցից ուղարկի՛ր նաև եդովմացիների թագավորին և մովաբացիների թագավորին, ամովնացիների թագավորին, Տյուրոսի թագավորին և սիդովնացիների թագավորին՝ նրանց դեսպանների միջոցով, որոնք գալիս են Երուսաղեմ Հուդայի երկրի արքա Սեդեկիայի մոտ։
Այդ նույն տարում՝ Հուդայի արքա Սեդեկիայի թագավորության սկզբում, չորրորդ տարվա հինգերորդ ամսին, Ազովրի որդին՝ սուտ մարգարե Անանիան, որ Գաբավոնից էր, Տիրոջ տանը՝ քահանաների և ողջ ժողովրդի առաջ, ասաց ինձ, թե
Այս է այն խոսքը, որ Հուդայի Սեդեկիա արքայի տասներորդ տարում, այն է՝ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի տասնութերորդ տարում, Տերն ուղղեց Երեմիային։