ԵՐԵՄԻԱ 2:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ամեն երեկո նրա լացի ձայնը տարածվեց իր ճանապարհներին. հաճախ նա այցելեց անապատի ջրերին. իր մարմնական ցանկության պատճառով այսահար դարձավ։ Անձնատուր եղավ իր կրքերին, և ո՞վ հետ պիտի դարձնի նրան։ Բոլոր նրանք, ովքեր կփնտրեն նրան, նեղություն չեն կրի. իր տառապանքների մեջ կգտնեն նրան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մի վայրի էշ, որ վարժվել է անապատին և իր հոգու ցանկությամբ քամին է հոտոտում, ո՞վ կարող է նրա տռփանքը զսպել. նրա բոլոր որոնողները չեն հոգնի, իր ամսվա մեջ կգտնեն նրան։ |
Նրանք փայտին ասացին. “Իմ հայրն ես դու”, և քարին. “Դո՛ւ ծնեցիր ինձ”։ Եվ նրանք ոչ թե իրենց երեսները, այլ թիկունքները դարձրին ինձ, բայց իրենց փորձության ժամին պիտի ասեն. “Արի փրկի՛ր մեզ”։
Բոլոր պոռնիկներն իրենց համար են վարձ առնում, մինչդեռ դու էիր հոմանիներիդ վարձ տալիս և նրանց նվերներով հրապուրում, որ բոլոր կողմերից քեզ մոտ գային՝ քեզ հետ շնանալու։