ԵՐԵՄԻԱ 13:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հետևելով Տիրոջ խոսքին՝ ես ձեռք բերեցի մի գոտի ու փաթաթեցի մեջքիս։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տիրոջ խոսքի համաձայն ես մեջքի մի գոտի գնեցի և կապեցի մեջքիս։ |
ահա այդ ժամանակ Տերը խոսեց Ամոզի որդի Եսայու հետ և ասաց. «Գնա՛ ու քուրձդ հանի՛ր քո մեջքից և հողաթափերդ արձակի՛ր քո ոտքերից»։ Այդպես էլ արեց՝ քայլելով մերկ ու բոկոտն։
Դու էլ, մարդո՛ւ որդի, լսի՛ր այն բաները, որ քեզ հետ խոսում եմ. դառնացնող ժողովրդի պես դառնացնող մի՛ եղիր, բա՛ց բերանդ ու կե՛ր, ինչ որ տալիս եմ քեզ»։
Հովհաննեսը հագնում էր ուղտի բրդից հագուստ և կաշվե գոտի՝ իր մեջքին։ Նրա կերակուրը մորեխ էր և վայրի մեղր։