ԵՍԱՅԻ 8:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Ասում են, թե երբեք խիստ չեն խոսում. բայց չէ՞ որ ինչ խոսում է այդ ժողովուրդը, խիստ է։ Մի՛ սարսափեք այն բանից, ինչից նրանք են վախենում, և մի՛ անհանգստացեք։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Դավադրություն մի՛ ասացեք այն ամենին, ինչին այս ժողովուրդը դավադրություն է ասում. մի՛ վախեցեք այն բանից, ինչից նրանք են վախենում, և մի՛ զարհուրեք դրանից»։ |
Օտարները հարձակվեցին ինձ վրա, Հզորները կյանքս խլել ուզեցին Եվ քեզ, Աստվա՛ծ, իբրև իմ օգնական չհամարեցին։
Այսպես է ասում Տերը. «Վա՜յ ձեզ, ապստա՛մբ որդիներ, քանի որ խորհուրդ եք անում, բայց ոչ իմ կամքով, դաշինք եք կռում, բայց ոչ իմ Հոգով, մեղքերի վրա մեղքեր եք բարդում։
Երբ լսեք պատերազմների և խռովությունների մասին, չզարհուրեք. որովհետև պետք է նախ այդ բաները պատահեն. բայց աշխարհի վախճանը շուտով չի լինելու»։
Ահա պատվիրում եմ քեզ. զորացի՛ր և արիացի՛ր, մի՛ վախեցիր և մի՛ երկնչիր, որովհետև քեզ հետ է Տերը՝ քո Աստվածը, ամեն տեղ, ուր էլ որ գնաս»։
Հեսուն իր ամբողջ պատերազմող զորքի ու բոլոր նրանց հետ, ովքեր զորավոր էին, ելավ Գաղգաղայից։