Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵՍԱՅԻ 38:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եվ Տիրոջ կողմից թող սա նշան լինի քեզ, որ Աստված կատարելու է այն խոսքը, որ ասաց.

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Տիրոջ կողմից սա թող նշան լինի քեզ, որ Տերը կատարելու է այն, ինչ նա ասել է.

Տես գլուխը



ԵՍԱՅԻ 38:7
9 Խաչաձեւ Հղումներ  

Իմ աղեղը [ծիածանը] կդնեմ ամպերի մեջ, և դա թող հավիտենական ուխտի նշանը լինի իմ ու ողջ երկրի միջև։


Իր ասածը հաստատելու համար նշան տվեց՝ ասելով. «Այս է նշանը, որ Տերն է ասել. “Հիմա զոհասեղանը կպատռվի, իսկ դրա վրայինը կթափվի”»։


Երբ Բաբելոնից իշխանները դեսպաններ ուղարկեցին նրա մոտ՝ հարցնելու նրան իր երկրում եղած զարմանահրաշ գործերի մասին, Տերը ազատ թողեց նրան՝ փորձելու և գիտենալու համար, թե ի՛նչ կա նրա սրտում։


Իսկ քեզ համար, Եզեկիա՛, թող սա նշան լինի. այս տարի պիտի ուտես սերմանվածը, մյուս տարին պիտի ուտես մնացորդները, իսկ երրորդ տարին պիտի ցանեք ու հնձեք, այգիներ տնկեք և ուտեք նրանց պտուղը։


Իսկ նա պատասխանեց. «Դա նշան է, որ Աստծու տաճարը պիտի մտնեմ»։