Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵՍԱՅԻ 37:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եզեկիան աղոթքի կանգնեց Տիրոջ առաջ և ասաց.

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եզեկիան աղոթեց Տիրոջը՝ ասելով.

Տես գլուխը



ԵՍԱՅԻ 37:15
11 Խաչաձեւ Հղումներ  

Արդ, լսի՛ր քո ծառայի աղոթքներն ու իմ խնդրանքները, Տե՛ր, Աստվա՛ծ Իսրայելի, լսի՛ր քո ծառայի պաղատագին աղոթքները, որ նա քո առջև մատուցում է քեզ։


Ասան դիմեց Տիրոջը՝ իր Աստծուն՝ ասելով. «Տե՜ր, քեզ համար դժվար չէ փրկել շատին կամ քչին։ Զորացրո՛ւ մեզ, Տե՜ր, Աստվա՜ծ մեր, որովհետև քեզ ենք ապավինել և քո անունով ենք ելել այս բազմության դեմ։ Ո՜վ Տեր, Աստվա՜ծ մեր, թող մարդը քո դեմ հաղթանակ չտանի»։


Եզեկիան, պատգամաբերների ձեռքից վերցնելով հրովարտակը, կարդաց, մտավ Տիրոջ տունն ու այն փռեց Տիրոջ առաջ։


«Զորությունների՛ Տեր, Աստվա՛ծ Իսրայելի, որ բազմում ես քերովբեների վրա, դու ես աշխարհի բոլոր թագավորությունների միա՛կ Աստվածը, դո՛ւ արարեցիր երկինքն ու երկիրը։


Ձեզնից մեկը վշտի մե՞ջ է, թող աղոթի. բերկրանքի՞ մեջ է, սաղմոս թող ասի.