Արդարև, երկնքի աստղերը Հայկի [𝕸 և Ο΄ Օրիոնի] համաստեղության և երկնային բոլոր լուսատուների հետ միասին լույս չեն տալու, արեգակն իր ծագման պահին պիտի խավարի, լուսինն էլ իր լույսը չպիտի տա։
ԵՍԱՅԻ 34:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երկնային բոլոր զորությունները պիտի հալվեն, երկինքը մագաղաթի պես պիտի գալարվի, բոլոր աստղերը ցած պիտի թափվեն որթատունկի տերևի նման կամ թզենուց վայր ընկնող տերևի պես։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Պիտի հալչեն երկնքի բոլոր զորքերը, մագաղաթի պես պիտի գալարվի երկինքը, նրա բոլոր զորքերը ցած պիտի թափվեն, ինչպես որ տերևն է թափվում որթատունկից, ինչպես չորացած թուզը՝ թզենուց։ |
Արդարև, երկնքի աստղերը Հայկի [𝕸 և Ο΄ Օրիոնի] համաստեղության և երկնային բոլոր լուսատուների հետ միասին լույս չեն տալու, արեգակն իր ծագման պահին պիտի խավարի, լուսինն էլ իր լույսը չպիտի տա։
Այն օրը, երբ Զորությունների Տիրոջ բարկությունը վրա հասնի, նրա զայրույթից ու ցասումից երկինքը պիտի մոլեգնի, և երկիրն իր հիմքերից պիտի սասանվի։
Արդ, ինչպե՞ս երկնքից ընկավ Արուսյակը, որ ծագում էր առավոտյան. նա, որ տիրում էր բոլոր ազգերին, ընկավ գետնին ու խորտակվեց։
Դեպի երկի՛նք բարձրացրեք ձեր աչքերը և նայե՛ք դեպի ցած՝ երկրին. երկինքը հաստատված է ծխի պես, և երկիրը պիտի մաշվի ձորձի պես, նրա բնակիչները ևս նույն կերպ պիտի կորչեն, բայց իմ փրկությունը հավիտենապես պիտի մնա, և իմ արդարությունը չի պակասելու։
Նրա առջև երկիրը կխռովվի, և երկինքը կշարժվի, արեգակն ու լուսինը կխավարեն, և աստղերը կթաքցնեն իրենց լույսը։
«Նեղության այդ օրերից անմիջապես հետո արեգակը կխավարի, լուսինն իր լույսը չի տա, աստղերը երկնքից կընկնեն, և երկնային զորությունները կսասանվեն։
Եվ «մեկ անգամ էլ»-ը ցույց է տալիս, որ շարժված բաները պիտի փոփոխվեն, որպեսզի անշարժ բաները մնան հաստատուն։
Տեսա նաև մի մեծ, սպիտակ գահ և նրան, ով նստել էր դրա վրա. նրա երեսից երկինք ու երկիր երկյուղ կրեցին ու փախան և թաքնվելու տեղ անգամ չգտան։
Եվ տեսա, որ երբ բացեց վեցերորդ կնիքը, մեծ երկրաշարժ եղավ, արեգակը դարձավ այծի մազից հյուսված կարպետի պես սև, իսկ լուսինն ամբողջովին արյան պես դարձավ։
Փող հնչեցրեց չորրորդ հրեշտակը, և զարկվեց արեգակի, լուսնի ու աստղերի մեկ երրորդ մասը, խավարեց ցերեկվա ու գիշերվա մեկ երրորդ մասը։