Այսպես է ասում Զորությունների Տերը. «Ինչպես ասացի, այնպես պիտի լինի, և ինչպես մտածել եմ, այնպես պիտի կատարվի.
ԵՍԱՅԻ 19:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արդ, ո՞ւր են քո իմաստունները, թող պատմեն քեզ և ասեն, թե ի՞նչ խորհուրդ խորհեց Զորությունների Տերը Եգիպտոսի մասին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հիմա ո՞ւր են քո իմաստունները, որ քեզ հայտարարեն և իմացնեն, թե ինչ է վճռել Զորությունների Տերը Եգիպտոսի դեմ։ |
Այսպես է ասում Զորությունների Տերը. «Ինչպես ասացի, այնպես պիտի լինի, և ինչպես մտածել եմ, այնպես պիտի կատարվի.
Ո՞վ է ինձ նման, թող առաջ գա, ձայն հանի, պատմի ու ամեն ինչ ներկայացնի ինձ այն ժամանակից սկսած, երբ ես արարեցի մարդուն, նաև այն, ինչ գալու է. մինչև գալը թող պատմեն ձեզ։
Հապա ո՞ւր են քո այն աստվածները, որոնց քեզ համար կերտեցիր. քո թշվառության ժամանակ նրանք թող ելնեն ու փրկեն քեզ։ Չէ՞ որ քո աստվածները նույնքան էին, որքան քո քաղաքների թիվը, ո՛վ Հուդա։ Չէ՞ որ Երուսաղեմի ճանապարհների թվով զոհեր էին մատուցում Բահաղին։
Որովհետև Սուրբ Գիրքն ասում է փարավոնին. «Այն բանի համար քեզ առաջ քաշեցի, որպեսզի քեզնով ցույց տամ իմ զորությունը, և իմ անունը հռչակվի ողջ աշխարհում» (Ելք 9.16)։
Ո՞ւր է իմաստունը, ո՞ւր է դպիրը, ո՞ւր է այս աշխարհը հետազոտողը։ Չէ՞ որ Աստված հիմարացրեց այս աշխարհի իմաստությունը,
Զեբուղը նրան ասաց. «Հիմա որտե՞ղ է քո բերանը, որն ասում էր, թե ո՞վ է Աբեմելեքը, որ մենք ծառայենք նրան։ Չէ՞ որ սա այն զորքն է, որը դու արհամարհում էիր։ Հիմա վե՛ր կաց և նրա հետ պատերազմի՛ր»։