Սիոնից ո՞վ պիտի տա Իսրայելի փրկությունը. Երբ տերը իր ժողովրդին գերությունից վերադարձնի, Հակոբը պիտի ցնծա, և Իսրայելն ուրախ պիտի լինի։
ԵՍԱՅԻ 14:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ովքեր տեսնեն քեզ, պիտի զարմանան քեզ վրա և ասեն. “Սա այն մարդն է, որ ահաբեկում էր երկիրը, ցնցում թագավորներին, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քեզ տեսնողները իրենց աչքերը պիտի սևեռեն քեզ վրա, պիտի մտածեն ու ասեն. “Սա՞ է այն մարդը, որ սարսեցնում էր երկիրը, դողացնում թագավորությունները, |
Սիոնից ո՞վ պիտի տա Իսրայելի փրկությունը. Երբ տերը իր ժողովրդին գերությունից վերադարձնի, Հակոբը պիտի ցնծա, և Իսրայելն ուրախ պիտի լինի։
Ինչպե՜ս խորտակվեց ու փշրվեց ամբողջ երկրի մուրճը, ինչպե՜ս Բաբելոնը ազգերի մեջ ամայի դարձավ։
Այնտեղ՝ խորխորատի խորքերում է նրանց գերեզման տրվել, բոլորը հավաքվել են նրա շիրիմների շուրջը։ Սրից էին ընկել բոլոր խոցվածները, ովքեր գուբերի հատակն իրենց գերեզման դարձրին։ Բոլորը հավաքվել են նրա շիրիմների շուրջը։ Ամենքն էլ խոցված էին՝ սրով ընկած, ովքեր իրենց սարսափն էին տարածել ողջերի երկրի վրա։
Նրանք ննջել են հավիտենապես ընկած հսկաների հետ, որոնք գերեզման էին իջել իրենց պատերազմական զենքերով. նրանց անիրավություններն էլ դրվել են նրանց ոսկորների վրա, որովհետև զարհուրեցրել էին հսկաներին իրենց կենդանության ժամանակ։
Ինքը թագավորների հետ զեխություն կանի, բռնակալները նրա խաղալիքն են, և ինքը բոլոր ամրոցների հետ ամբողջությամբ խաղ կանի, հողակույտեր կհավաքի և կպահի այն։