Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵՍԱՅԻ 11:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Գայլն ու գառը միասին պիտի ճարակեն, ընձառյուծն ուլի հետ պիտի մակաղի, հորթը, ցուլն ու առյուծը միասին պիտի ճարակեն, և մատաղատի մանուկը պիտի հովվի նրանց։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Գայլը գառան հետ կբնակվի, և ընձառյուծը կպառկի ուլի հետ, հորթը, կորյունն ու պարարտ զվարակը միասին կլինեն, և մի փոքր երեխա կհովվի նրանց։

Տես գլուխը



ԵՍԱՅԻ 11:6
15 Խաչաձեւ Հղումներ  

վայրի գազանների հետ խաղաղության մեջ ես լինելու։


Նա դատաստան պիտի տեսնի հեթանոսների մեջ և պիտի հանդիմանի բազում ժողովուրդների։ Իրենց սուսերներից խոփեր պիտի ձուլեն և իրենց սվիններից՝ մանգաղներ. ազգ ազգի վրա սուր չպիտի բարձրացնի, և նրանք այլևս պատերազմել չեն սովորելու։


Այն ժամանակ գայլերն ու գառները միասին պիտի արածեն, և առյուծը հարդ պիտի ուտի եզան նման, օձը հող պիտի ուտի իբրև հաց։ Մարդիկ չեն մեղանչելու և չեն վնասելու իմ սուրբ լեռան վրա»,- ասում է Տերը։


Դավթի հետ խաղաղության ուխտ եմ կնքելու. չար գազաններին վերացնելու եմ երկրից, իսկ իմ հոտերն ապահով բնակվելու են անապատում և ննջելու են անտառներում։


«Եվ այն օրը,- ասում է Տերը,- ինձ կանվանի «Ամուսին իմ» [𝕸 Իշի] և ինձ չի անվանի «Բահաղիմ» [Տեր իմ]։


որովհետև Աստծու արքայությունը ուտելիք ու ըմպելիք չէ, այլ արդարություն, խաղաղություն և խնդություն Սուրբ Հոգով.