Տերն ասաց Մովսեսին. «Մտի՛ր փարավոնի մոտ, որովհետև ես կարծրացրել եմ նրա ու նրա պաշտոնյաների սրտերը, որպեսզի իմ պատիժները հերթով թափվեն նրանց վրա,
ԵԼՔ 9:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերը կարծրացրեց փարավոնի սիրտը, և ինչպես ասել էր Տերը Մովսեսին, փարավոնը չլսեց նրանց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տերը կարծրացրեց փարավոնի սիրտը, և նա չլսեց նրանց, ինչպես որ Տերն ասել էր Մովսեսին։ |
Տերն ասաց Մովսեսին. «Մտի՛ր փարավոնի մոտ, որովհետև ես կարծրացրել եմ նրա ու նրա պաշտոնյաների սրտերը, որպեսզի իմ պատիժները հերթով թափվեն նրանց վրա,
Մովսեսն ու Ահարոնը այս բոլոր նշաններն ու հրաշքներն արեցին եգիպտացիների երկրում՝ փարավոնի առաջ։ Տերը կարծրացրեց փարավոնի սիրտը, և չկամեցավ Իսրայելի որդիներին արձակել եգիպտացիների երկրից։
Տերը կարծրացրեց եգիպտացիների արքա փարավոնի սիրտը, և նա հետապնդեց Իսրայելի որդիներին։ Իսկ Իսրայելի որդիները գնում էին Բարձր ձեռքի առաջնորդությամբ։
Տերն ասաց Մովսեսին. «Եգիպտոս վերադառնալիս տե՛ս, որ բոլոր հրաշքները, որ տվեցի քո ձեռքը, անես փարավոնի առաջ։ Եվ ես խստացնելու եմ նրա սիրտը, ու չի արձակելու իմ ժողովրդին։
և փարավոնը չի լսի ձեզ. ես իմ ձեռքը կդնեմ Եգիպտոսի վրա և իմ զորությամբ իմ ժողովրդին՝ Իսրայելի որդիներին, կհանեմ եգիպտացիների երկրից՝ մեծապես վրեժխնդիր լինելով։
Թեև փարավոնը տեսավ, որ Իսրայելի որդիների ոչ մի անասուն չի ոչնչացել, կարծրացավ նրա սիրտը, և նա ժողովրդին չարձակեց։
«Նրանց աչքերը կուրացրեց և նրանց սրտերը կարծրացրեց, որպեսզի աչքերով չտեսնեն ու սրտերով չիմանան, որ դարձի չգան և չբժշկվեն» (հմմտ. Ես. 6.10)։
Որովհետև Տիրոջից էր, որ կարծրացան նրանց սրտերը, և նրանք պատերազմով դիմավորեցին Իսրայելին, որպեսզի մեռնեն, որպեսզի նրանց ողորմություն չտրվի, այլ բնաջնջվեն, ինչպես որ Տերն էր ասել Մովսեսին։