ԵԼՔ 5:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ Իսրայելի որդիներից նշանակված գործավարները բողոք բարձրացրին փարավոնի առաջ՝ ասելով. «Ինչո՞ւ ես այդպես վարվում քո ծառաների հետ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսրայելի որդիների վերակացուները եկան և բողոքեցին փարավոնին՝ ասելով. «Ինչո՞ւ ես այդպես վարվում քո ծառաների հետ։ |
Եվ նրանց վրա գործավարներ կարգեց, որպեսզի չարչարեն նրանց աշխատանքով։ Եվ փարավոնի համար կառուցեցին պարսպապատ քաղաքներ՝ Փիդովնը, Ռամեսեն և Ովնը՝ Արեգ քաղաքը։
Իսրայելի որդիներից նշանակված գործավարներն անգամ տանջանքի էին ենթարկվում փարավոնի վերակացուներից, որոնք ասում էին. «Ինչո՞ւ այնքան աղյուս չեք տալիս այսօր, որքան երեկ էր և առաջի օրը»։
Քո ծառաներին հարդ չեն տալիս, բայց հրամայում են, որ աղյուս շինենք։ Ահա քո ծառաները տանջանքի մեջ են։ Անիրավում ես քո ժողովրդին»։