ԵԼՔ 40:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ամպը ծածկեց Վկայության խորանը, և խորանը լցվեց Տիրոջ փառքով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ նրանք մտնում էին ժողովի վրանը և մոտենում զոհասեղանին, լվացվում էին, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ |
Տապանակը տարավ խորանի ներսը, քաշելով քողաձև վարագույրը՝ ծածկեց Ուխտի տապանակը, ինչպես Տերն էր հրամայել Մովսեսին։
Բակ կառուցեց խորանի ու զոհասեղանի շուրջը և քաշեց բակի դռան վարագույրը։ Մովսեսն այսպես ավարտեց իր ամբողջ գործը։
Մովսեսը չէր կարողանում մտնել Վկայության խորան, որովհետև ամպը ծածկել էր այն, և խորանը լցված էր Տիրոջ փառքով։