ԵԼՔ 4:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա քո անունից կխոսի ժողովրդի հետ, քեզ բերան կլինի, իսկ դու նրան կխոսես Աստծու անունից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քո փոխարեն նա՛ կխոսի ժողովրդի հետ. նա քեզ համար կլինի որպես բերան, և դու Աստծու տեղ կլինես նրա համար։ |
Արդ, լսի՛ր ինձ, ես քեզ խորհուրդ պիտի տամ, և Աստված քեզ հետ կլինի։ Աստծու մոտ եղի՛ր ժողովրդի ներկայացուցիչը և մարդկանց ասածը հաղորդի՛ր Աստծուն։
Ահարոնը նրանց հաղորդեց բոլոր պատգամները, որ Տերը հայտնել էր Մովսեսին, և Մովսեսը ժողովրդի առաջ ցույց տվեց նշանները։
Երեմիան այլ մատյան վերցրեց ու հանձնեց Ներիայի որդուն՝ Բարուք ատենադպրին, որը նրա մեջ Երեմիայի բերանից գրի առավ այն մատյանի բոլոր խոսքերը, որ կրակի մեջ այրել էր Հուդայի արքա Հովակիմը։ Այդ մատյանի մեջ ուրիշ խոսքեր ևս ավելացան, առավել, քան նախորդ խոսքերը։