ԵԼՔ 39:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նռնազարդերն ու զանգակները պատմուճանների ներքևում շուրջանակի հաջորդում էին միմյանց. պաշտամունք կատարելու համար, ինչպես Տերն էր հրամայել Մովսեսին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Պատմուճանի քղանցքներին գործեցին կապույտից, ծիրանագույնից և կարմիրից հյուսված նռնածաղիկներ։ |
Պատմուճանի ներքևի քղանցքին մանված կապույտ, ծիրանի ու կարմիր թելերով և նրբահյուս բեհեզով նռան ծաղկաբողբոջներ կգործես։ Դրանք կգործես պատմուճանի ներքևի քղանցքների շուրջբոլորը։ Այդ զարդերը թող ունենան նռան ծաղկաբողբոջի ձևը, և դրանց միջև շուրջանակի ոսկե զանգակներ թող լինեն։
Մաքուր ոսկուց զանգակներ պատրաստեցին և զանգակները պատմուճանների ներքևում շուրջանակի դրեցին նռնազարդերի միջև։