Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԼՔ 37:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Վեց ճյուղեր էին բաժանվում նրա երկու կողմերից. երեք ճյուղը՝ աշտանակի մի կողմից, և երեք ճյուղը՝ աշտանակի մյուս կողմից։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Դրա կողքերից դուրս էին գալիս վեց ճյուղեր. երեք ճյուղ՝ աշտանակի մի կողմից, և երեք ճյուղ՝ աշտանակի մյուս կողմից։

Տես գլուխը



ԵԼՔ 37:18
4 Խաչաձեւ Հղումներ  

Վեց ճյուղեր պետք է տարածվեն նրա կողքերից. աշտանակի երեք ճյուղերը պետք է լինեն մի կողմից, իսկ աշտանակի մյուս երեք ճյուղերը՝ մյուս կողմից։


Ձույլ ոսկուց պատրաստեց լույսի աշտանակը՝ բունն ու նրա երկու կողմերի թևերը։ Աշտանակի թևերից բաժանվում էին ճյուղերը. երեքը՝ մի կողմից, և երեքը՝ մյուս կողմից՝ իրար հավասար։ Ձույլ ոսկուց պատրաստեց նաև աշտանակի ընկուզաձև ծայրեր ունեցող լուսակալներն ու ճրագակալները, որոնց վրա ճրագամաններն են դրվում, և աշտանակի լուսակալի գլխին յոթերորդ կանթեղը, որը բնի ամենավերին մասում է դրվում, ձույլ ոսկուց էր։ Մաքուր ոսկուց պատրաստեց աշտանակի վրա գտնվող յոթ ճրագամանները, ունելիներն ու մոխրակալները։ Քանդակազարդ արեց աշտանակը՝ բունն ու նրա թևերն ու ճյուղերը։ Հղկված պատրաստեց աշտանակը, բունը և նրա ճյուղերը։ Սկահակները, գնդիկներն ու շուշանաձև ծաղիկները միաձույլ էին։


Մի ճյուղն ուներ գնդիկից ու շուշանաձև ծաղկից բաղկացած ընկուզաձև երեք սկահակ, մյուս ճյուղն էլ ուներ գնդիկից ու շուշանաձև ծաղկից բաղկացած ընկուզաձև երեք սկահակ։ Այսպես բոլոր վեց ճյուղերը դուրս էին գալիս աշտանակի երկու կողմերից։


«Խոսի՛ր Ահարոնի հետ և ասա՛ նրան. “Երբ ճրագները տեղադրես, այնպե՛ս արա, որ յոթ ճրագներն էլ լուսավորեն աշտանակի առջևի կողմը”»։