Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԼՔ 36:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Նրանք խոսեցին Մովսեսի հետ ու ասացին. «Ժողովուրդը շատ ավելին է բերում, քան անհրաժեշտ է Աստծու հրամայած գործերը կատարելու համար»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

խոսեցին Մովսեսի հետ՝ ասելով. «Ժողովուրդն ավելին է բերում, քան անհրաժեշտ է այն գործի համար, որ Տերը պատվիրել է անել»։

Տես գլուխը



ԵԼՔ 36:5
8 Խաչաձեւ Հղումներ  

Երբ ավարտեցին, արքայի ու Հովիդայեի մոտ բերեցին ավելացած արծաթը, որով Տիրոջ տան համար սպասք, ողջակեզների համար անոթներ և ոսկե ու արծաթե խնկամաններ պատրաստեցին։ Հովիդայեի օրոք միշտ ողջակեզներ էին մատուցում Տիրոջ տանը։


Ողջ ժողովուրդն իրենց կանանց ականջներից հանեց ոսկե գինդերը և բերեց Ահարոնին։


Գալիս էին սրբարանի գործերը կատարող բոլոր վարպետները, որպեսզի յուրաքանչյուրն ըստ իր մասնագիտության գործադրի իր վարպետությունը։


Մովսեսը կարգադրեց բանակատեղիում հայտարարություն անել և ասել. «Տղամարդ լինի թե կին, սրբարանի համար այլևս նվերներ չպատրաստի»։ Դրանից հետո ժողովրդին արգելեցին նվերներ բերել։


Մյուս բոլորն իրենց շահն են փնտրում և ո՛չ Հիսուս Քրիստոսինը։