ԵԼՔ 36:36 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ և ամրացրեց չփտող փայտից շինված ոսկեպատ չորս մույթերի վրա։ Դրանց խոյակները ոսկուց էին, իսկ չորս խարիսխները՝ արծաթից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սատիմի փայտից չորս սյուն շինեց նրա համար և դրանք պատեց ոսկով։ Դրանց կեռիկները ոսկուց էին։ Դրանց համար ձուլեց չորս արծաթե խարիսխներ։ |
Մի վարագույր կպատրաստես կապույտ, ծիրանագույն ու վառ կարմիր մանվածքից և ասեղնագործված բեհեզից։ Դրանց վրա կասեղնագործես քերովբեների պատկերներ։
Կապույտ, ծիրանագույն ու կարմիր մանվածքից և նրբահյուս բեհեզից վարագույր պատրաստեց՝ ասեղնագործ քերովբեներով,
Վկայության խորանի դռան վարագույրը կապույտ, ծիրանագույն և կարմիր մանվածքից և նրբահյուս բեհեզից պատրաստեց՝ ասեղնագործ քերովբեներով։
Ահավասիկ ես այսօր կանգնեցրի քեզ իբրև ամուր քաղաք, և իբրև երկաթե սյուն և կամ իբրև պղնձե հզոր պարիսպ՝ ընդդեմ Հուդայի երկրի բոլոր թագավորների, նրա իշխանների, նրա քահանաների ու երկրի ժողովրդի։