Ո՞վ եմ ես, և ո՞վ է քո ժողովուրդը, որ կարողանայինք հոժարությամբ նվիրաբերել այս ամենը։ Չէ՞ որ քոնն է ամեն ինչ, և քեզնից ստացածն ենք տալիս քեզ։
ԵԼՔ 35:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ բոլոր տղամարդիկ ու կանայք հոժարակամ գալիս էին՝ կատարելու այն բոլոր գործերը, որ Տերը պատվիրել էր անել Մովսեսի միջոցով։ Իսրայելի որդիները նվերներ էին մատուցում Տիրոջը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսրայելի որդիները՝ յուրաքանչյուր տղամարդ թե կին, որոնք հոժարություն ունեին բերելու ամեն տեսակ գործերի համար, որ Տերը Մովսեսի միջոցով պատվիրել էր անել, սիրահոժար ընծաներ բերեցին Տիրոջը։ |
Ո՞վ եմ ես, և ո՞վ է քո ժողովուրդը, որ կարողանայինք հոժարությամբ նվիրաբերել այս ամենը։ Չէ՞ որ քոնն է ամեն ինչ, և քեզնից ստացածն ենք տալիս քեզ։
Գիտեմ, Տե՜ր, որ դու ես քննում սրտերը և սիրում ես արդարությունը։ Մենք պարզ սրտով և հոժարությամբ ենք այս ամենն ընծայում, և ես տեսա, որ այստեղ գտնվող քո ժողովուրդը ուրախությամբ ու կամավոր կերպով քեզ ընծաներ մատուցեց։
Եվ իմ Աստծու տան հանդեպ իմ ունեցած սիրուց մղված, բացի սրբությունների տան համար իմ նվիրած ոսկուց ու արծաթից, տվեցի նաև
Տոհմերի պետերը, իսրայելացիների իշխանները, հազարապետները, հարյուրապետները, գործերի վերակացուները և արքունի գավառապետները կամավորապես
Նրա իշխանները նույնպես սկսեցին ընծաներ տալ ժողովրդին, քահանաներին ու ղևտացիներին։ Քեղկիան, Զաքարիան և Հեիելը՝ Աստծու տան առաջնորդները, զատկի համար քահանաներին տվեցին երկու հազար վեց հարյուր խոյ, գառ, նոխազ և երեք հարյուր զվարակ։
Ողջակեզներ էին մատուցում նաև ամսագլուխներին, շաբաթ օրերին, Տերունական տարեկան բոլոր սուրբ տոներին և Տիրոջ առջև ակամա գործած բոլոր մեղքերի համար։
Եվ ասացի նրանց. «Դուք սուրբ եք Տիրոջ՝ Աստծու համար, Տիրոջ համար սուրբ է նաև ողջ սպասքը. ոսկեղենն ու արծաթեղենը կամավոր ընծաներ են Տիրոջը՝ մեր հայրերի Աստծուն։
Մովսեսը, դիմելով Իսրայելի որդիների ողջ ժողովրդին, ասաց. «Այս է այն պատգամը, որ պատվիրեց Տերը՝ ասելով.
Նրանք Մովսեսից ստացան այն բոլոր նվերները, որ Իսրայելի որդիները բերել էին սրբարանի գործերի համար։ Իրենք նույնպես ամեն առավոտ ընդունում էին նվիրատուների բերած նվերները։
Չէ՞ որ օրենքը տվեց օգնության համար, որպեսզի ասեն, թե սրանք այն խոսքերը չեն, որոնց համար կարելի է կաշառք տալ»։
Սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ պատվիրեցի ձեզ։ Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին, մինչև աշխարհի վախճանը»։
Իսկ արդ, ո՞վ է Պողոսը, կամ ո՞վ է Ապողոսը. սպասավորներ, որոնց միջոցով հավատքի եկաք, և նրանցից յուրաքանչյուրն այն է, ինչ որ Տերը տվեց նրան։
Եթե իմ նախաձեռնությամբ եմ այդ անում, ապա իրավունք ունեմ վարձ ստանալու, իսկ եթե իմ նախաձեռնությամբ չէ, ուրեմն Աստծու կողմից ինձ վրա դրված պարտականություն է։
Յուրաքանչյուրը թող տա ըստ իր սրտի հոժարության և ոչ թե հարկադրաբար ու տրտմությամբ, որովհետև Աստված սիրում է այն, ինչ զվարթառատ է տրվում։
Խաղաղություն ու ողորմություն բոլոր նրանց վրա, ովքեր ապրում են այս սկզբունքի համաձայն, ինչպես նաև Աստծու Իսրայելի վրա։
Զգո՛ւյշ եղեք, որ կատարեք նրա բոլոր հրամանները և այս կանոնները, որ ես այսօր տալիս եմ ձեզ»։
Ոչինչ մի՛ ավելացրեք իմ ասածին ու ոչինչ մի՛ կրճատեք դրանից։ Պահպանե՛ք Տիրոջ՝ մեր Աստծու այն պատվիրանները, որ ես պատգամում եմ ձեզ։
Ունենք նաև մարգարեական ավելի հաստատուն խոսքը, որին եթե անսաք, լավ կանեք, քանզի այն մութ տեղում լույս տվող ճրագ է, մինչև օրը լուսանա, և արուսյակը ծագի ձեր սրտերում։
Իմ սիրտը նվիրված է այն ամենին, ինչ պատվիրել է Տերն Իսրայելին, Ժողովրդի զորավորնե՛ր, օրհնեցե՛ք Տիրոջը։