Ապա Աբիմելեքը կանչեց Աբրահամին ու ասաց. «Մեզ այդ ի՞նչ արեցիր։ Մի՞թե մենք որևէ մեղք էինք գործել քո դեմ, որ իմ ու իմ թագավորության վրա այդպիսի մեծամեծ մեղք բարդեցիր։ Դու ինձ հետ արեցիր այն, ինչ ոչ ոք չի անի»։
ԵԼՔ 32:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մովսեսն ասաց Ահարոնին. «Ի՞նչ է արել քեզ այս ժողովուրդը, որ նրան այդպիսի մեծ մեղքերի մղեցիր»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մովսեսն ասաց Ահարոնին. «Այս ժողովուրդն ի՞նչ արեց քեզ, որ դու նրանց վրա այս մեծ մեղքը բերեցիր»։ |
Ապա Աբիմելեքը կանչեց Աբրահամին ու ասաց. «Մեզ այդ ի՞նչ արեցիր։ Մի՞թե մենք որևէ մեղք էինք գործել քո դեմ, որ իմ ու իմ թագավորության վրա այդպիսի մեծամեծ մեղք բարդեցիր։ Դու ինձ հետ արեցիր այն, ինչ ոչ ոք չի անի»։
Աբիմելեքը նրան ասաց. «Ինչո՞ւ մեզ հետ այդպես վարվեցիր. քիչ էր մնացել իմ ազգակիցներից մեկը քներ քո կնոջ հետ, և մենք անգիտությամբ մեղքի մեջ ընկնեինք»։
Տերը կորստյան կմատնի Իսրայելին Հերոբովամի մեղքերի համար, որը մեղանչեց և Իսրայելին էլ մեղանչել տվեց»։
Քո տունը դարձնելու եմ Նաբատի որդի Հերոբովամի տան նման և Աքիայի որդի Բաասի տան նման, որովհետև դու բարկացրիր ինձ և Իսրայելին մեղանչել տվեցիր։
Եվ վերցնելով նրանց ստեղծած հորթը՝ այրեց կրակով, ապա մանրեց, փոշու վերածեց, փոշին խառնեց ջրին ու խմեցրեց Իսրայելի որդիներին։
Ահարոնն ասաց Մովսեսին. «Մի՛ զայրացիր, տե՛ր իմ, որովհետև դու ինքդ էլ գիտես քո ժողովրդի մոլուցքը։
Սամուելն ասաց. «Հապա ի՞նչ է ոչխարների այս ձայնը, որ իմ ականջին է հասնում, և արջառների ձայնը, որ լսում եմ»։
Արդ, իմ տեր արքան թող լսի իր ծառայի խոսքերը. “Եթե Աստված է քեզ շարժել իմ դեմ, թող քո ճենճերացող զոհը լինեմ, իսկ եթե մարդկանց որդիներն են արել, Տիրոջ առջև անիծյալ լինեն նրանք, քանի որ նրանք ինձ այսօր մեկուսացրել են, որ բաժին չստանամ Տիրոջ ժառանգությունից”։ Նրանք ինձ ասացին. “Գնա ծառայի՛ր օտար աստվածների”։