Դավիթ արքան գնաց ու նստելով Տիրոջ առաջ՝ ասաց. «Ո՞վ եմ ես, Տե՛ր իմ, Տե՛ր, և ի՞նչ է իմ տունը, որ ինձ այսքան սիրեցիր։
ԵԼՔ 3:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ Մովսեսն ասաց Աստծուն. «Ո՞վ եմ ես, որ գնամ եգիպտացիների արքայի՝ փարավոնի մոտ և Իսրայելի որդիներին հանեմ եգիպտացիների երկրից»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մովսեսն ասաց Աստծուն. «Ես ո՞վ եմ, որ գնամ փարավոնի մոտ և Իսրայելի որդիներին հանեմ Եգիպտոսից»։ |
Դավիթ արքան գնաց ու նստելով Տիրոջ առաջ՝ ասաց. «Ո՞վ եմ ես, Տե՛ր իմ, Տե՛ր, և ի՞նչ է իմ տունը, որ ինձ այսքան սիրեցիր։
Արդ, Տե՛ր իմ Աստված, դու քո ծառային հաստատեցիր իմ հայր Դավթի փոխարեն, իսկ ես դեռ մանուկ եմ և չգիտեմ իմ ելն ու մուտը։
Քո ծառային այնպիսի մի՛տք տուր, որ նա կարողանա արդարությամբ լսել ու դատել քո ժողովրդին, խելամտություն ունենա տարբերելու բարին ու չարը, որովհետև ո՞վ կարող է ղեկավարել քո այս բազմամարդ ժողովրդին»։
Ո՞վ եմ ես, և ո՞վ է քո ժողովուրդը, որ կարողանայինք հոժարությամբ նվիրաբերել այս ամենը։ Չէ՞ որ քոնն է ամեն ինչ, և քեզնից ստացածն ենք տալիս քեզ։
Մովսեսը Տիրոջ առջև ասաց. «Ահա Իսրայելի որդիներն ինձ չլսեցին, փարավոնն ինչպե՞ս ինձ կլսի, հատկապես որ ես լավ խոսող մեկը չեմ»։
ոմանց համար՝ մահվան հոտ, որ տանում է դեպի մահ, և ոմանց համար՝ կենդանության բույր, որ տանում է դեպի կյանք։ Եվ ո՞վ կարող է այս ամենին հասու լինել.
Գեդեոնը նրան ասաց. «Ներողություն, Տե՛ր իմ, ինչո՞վ փրկեմ Իսրայելը. իմ տոհմը ամենից աղքատն է Մանասեի ցեղի մեջ, և ես իմ հոր տան կրտսերն եմ»։
Դավիթը Սավուղին ասաց. «Ո՞վ եմ ես, ի՞նչ է իմ ապրուստը, և ի՞նչ է իմ հոր ազգատոհմն Իսրայելի մեջ, որ արքային փեսա դառնամ»։