Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԼՔ 29:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Զգեստներն առնելով՝ կհագցնես Ահարոնին՝ քո եղբորը, երկար շապիկը, պատմուճանը, եփուդն ու լանջապանակը։ Լանջապանակը կամրացնես եփուդին։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Կվերցնես զգեստները. Ահարոնին կհագցնես շապիկը, եփուդի պատմուճանը, եփուդն ու լանջապանակը. այն կգոտևորես եփուդի ժապավենով։

Տես գլուխը



ԵԼՔ 29:5
6 Խաչաձեւ Հղումներ  

«Դատաստանի լանջապանակը հմտորեն ասեղնագործված կանես եփուդի նման՝ ոսկուց, կապույտ, ծիրանագույն և կարմիր մանվածքից և նրբահյուս բեհեզից։


«Պատմուճան կպատրաստես ամբողջությամբ կապույտ թելով հյուսված կտավից։


Պատմուճանը բեհեզից կպատրաստես։ Բեհեզից կպատրաստես նաև ապարոշն ու նախշազարդ գոտին։


Մոտեցան և բանակատեղիից դուրս հանեցին նրանց՝ իրենց հագուստներով հանդերձ, ինչպես որ պատվիրեց Մովսեսը։