Տիրոջ առաջ դրված բաղարջների զամբյուղից կվերցնես մի հաց, յուղով հունցված մի կարկանդակ ու մի բլիթ,
ԵԼՔ 29:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ահարոնն ու նրա որդիները թող ուտեն խոյի մսից և սկուտեղի վրայի բաղարջ հացերից Վկայության խորանի դռանը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ահարոնն ու նրա որդիները ժողովի վրանի դռան մոտ թող ուտեն խոյի միսը և կողովում գտնվող հացը։ |
Տիրոջ առաջ դրված բաղարջների զամբյուղից կվերցնես մի հաց, յուղով հունցված մի կարկանդակ ու մի բլիթ,
Թող ուտեն այն բաները, որոնցով նրանք սրբագործվել են և մաքրել իրենց ձեռքերը։ Այլ ոք թող դրանցից չուտի, որովհետև դրանք սուրբ ուտելիքներ են։
Մովսեսն ասաց Ահարոնին ու նրա որդիներին. «Միսը եփե՛ք Վկայության խորանի բակում՝ սուրբ վայրում, և այնտեղ կերե՛ք այն, ինչպես նաև նվիրագործման զամբյուղի հացերը, ինչպես որ պատվիրել էր ինձ Տերը՝ ասելով. “Ահարոնն ու նրա որդիները թող ուտեն դրանք”։
Ինչպե՛ս Աստծու տունը մտավ և կերավ Առաջավորության հացը, մի բան, որ բացի քահանաներից, օրինավոր չէր ուտել ո՛չ նրա և ո՛չ էլ նրանց համար, որ իր հետ էին։