Տիրոջ առաջ դրված բաղարջների զամբյուղից կվերցնես մի հաց, յուղով հունցված մի կարկանդակ ու մի բլիթ,
ԵԼՔ 29:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ այդ ամենը կդնես Ահարոնի ձեռքերի վրա, նրա որդիների ձեռքերի վրա և որպես ընծա կնվիրաբերես Տիրոջ առաջ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ այդ բոլորը կդնես Ահարոնի ու նրա որդիների ձեռքերի վրա և դրանք Տիրոջ առաջ որպես երերացնելու ընծա կմատուցես։ |
Տիրոջ առաջ դրված բաղարջների զամբյուղից կվերցնես մի հաց, յուղով հունցված մի կարկանդակ ու մի բլիթ,
Կվերցնես նրանց ձեռքերից և կհանես ողջակեզների զոհասեղանին՝ իբրև անուշահոտություն Տիրոջ համար։ Դա Տիրոջը նվիրված զոհ է։
Զոհի կուրծքը և աջ թևը նույնպես կերեք սուրբ վայրում, դու, քո որդիները և քեզ հետ քո ընտանիքը, որովհետև այն օրինական կերպով է քեզ և քո որդիներին տրվել Իսրայելի որդիների փրկության զոհերից։
Նա խուրձը պետք է բերի Տիրոջ առջև՝ որպես ընդունելի ընծա ձեզանից. քահանան այն պետք է բարձրացնելով ընծայաբերի առաջին օրվա հաջորդ օրը։
Այնուհետև ղևտացիները կանցնեն Վկայության խորանի սպասավորության գործին։ Կսրբես նրանց և իբրև ընծա՝ կնվիրաբերես Տիրոջ առաջ,