Երկու ոսկե օղակներ էլ կպատրաստես և դրանք կամրացնես լանջապանակի ներքևի երկու ծայրերին՝ եփուդին կցված եզրերին։
ԵԼՔ 28:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երկու ոսկե այլ օղակներ կպատրաստես և դրանք կանցկացնես եփուդի երկու ուսերին ներքևի կողմից՝ միմյանց դեմ դիմաց։ Դրա կոճակները թող լինեն եփուդի գոտու վրա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երկու ոսկե օղակներ էլ կպատրաստես և դրանք կդնես եփուդի երկու ուսերին ներքևի կողմից, դրա առջևի մասի կցվածքի մոտ, եփուդի գոտու վերևում։ |
Երկու ոսկե օղակներ էլ կպատրաստես և դրանք կամրացնես լանջապանակի ներքևի երկու ծայրերին՝ եփուդին կցված եզրերին։
Լանջապանակի ու եփուդի օղակների միջով կապույտ թել անցկացնելով՝ դրանք թող պինդ ամրացվեն իրար այնպես, որ լանջապանակը լինի եփուդի գոտու վրա և եփուդից չառանձնանա։
Եփուդի վերևի մասը նույն ձևով պետք է պատրաստված լինի՝ մաքուր ոսկուց, կապույտ, ծիրանագույն և կարմիր մանվածքից և նրբահյուս բեհեզից։